Գվատեմալայում փոթորկի հետեւանքով 44 մարդ է զոհվել, 350-ը՝ անհետ կորել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳվատեմալայի մայրաքաղաքից քիչ հեռու փոթորկից հետո առաջացած սողանքի հետեւանքով 44 մարդ է զոհվել, 350 հոգի անհետ կորած է համարվում:
Այս մասին գրում է La Prensa պարբերականը՝ վկայակոչելով Գվատեմալայի պաշտոնական աղբյուրներին: Զոհերից միայն 20-ի ինքնությունն է հայտնի:
Սանտա Կատալինա Պինուլա քաղաքում շուրջ 1.300 փրկարար է աշխատում:
Գվատեմալայի Աղետների դեմ պայքարի ազգային խորհուրդը հայտարարել է, որ պետությունը կարող է հաղթահարել տեղի ունեցածի հետեւանքները:
Իշխանությունները տուժածներին տեղավորելու շուրջ աշխատանքներ է տանում: Զոհվածների հուղարկավորությունն արդեն սկսվել է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



