Իսրայելում հացադուլ են հայտարարել հազարից ավելի պաղեստինցի դատապարտյալներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Իսրայելում ապրիլի 17-ին հացադուլ են հայտարարել հազարից ավելի պաղեստինցի դատապարտյալներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Բողոքի ակցիան սկսվել Է պաղեստինյան շարժման առաջնորդներից մեկի՝ Մարվան Բարգուտիի կոչից հետո, որն Իսրայելում դատապարտված Է ցմահ ազատազրկման:
Ինչպես նշել Է Պաղեստինյան ինքնավարության ներկայացուցիչ Իսսա Կարակեն, հացադուլ են հայտարարել շուրջ 1300 պաղեստինցի դատապարտյալներ, նրանց թիվը կարող Է աճել:
«Պաղեստինցի կալանավորների ակումբ» ոչ կառավարական կազմակերպությունում ակցիայի մասնակիցների թիվը գնահատում են 1500:
Պաղեստինյան ինքնավարության ներկայացուցչի տվյալներով՝ իսրայելական բանտերում պահվում են շուրջ 7 հազար պաղեստինցիներ:
Մարգան Բարգուտին 2004 թվականին Իսրայելի դատարանի կողմից ցմահ ազատազրկման Է դատապարտվել հինգ մարդու սպանության համար, ինչպես նաեւ 40 տարվա բանտային կալանքի՝ մահափորձի համար:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



