Լազուրե ափին փոթորիկը ծառեր է կործանում. շուրջ 30 մարդ է զոհվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 3-ի երեկոյից Լազուրե ափին սկսված ուժեղ փոթորիկները շուրջ 30 մարդու կյանք են խլել: Վերջին երկու օրերին ափամերձ շրջաններում, Նիսի քաղաքապետարանի գնահատմամբ, հոկտեմբերի ամսական նորմայի կեսի չափով տեղումներ են գրանցվել: Այս մասին հաղորդում է Radio France Internationale-ը:
Հեղեղը կործանել է Նիսի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Անգլիական ափը: Իսկ Կաննում քամին դեպի ծովն է քշել մեքենաները: Այս մասին էլ տեղեկացրել է Կաննի քաղաքապետ Դավիդ Լինարը: Քաղաքներում ափամերձ մի քան ճանապարհներ փակ են:
Ելիսայան պալատի տեղեկացմամբ, վերջին մի քանի ժամվա ընթացքում մոբիլիզացրել են բոլոր ծառայությունները: Այսօր դեպքի վայր պետք է ժամանեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



