«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր պայմանագիր կառաջարկի Իբրահիմովիչին
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Mirror-ը, անգլիական ակումբը պատրաստվում է ևս մեկ տարով երկարաձգել Իբրահիմովիչի պայմանագիրը` նրան առաջարկելով տարեկան 20 միլիոն ֆունտ սթերլիգ աշխատավարձ:
Զլատան Իբրահիմովիչի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, սակայն բրիտանական մամուլն արդեն իսկ ողողված է լուրերով, որ անգլիական ակումբը ցանկանում է թիմում պահել 35-ամյա հարձակվողին:
Իբրահիմովիչն Անգլիայի առաջնությունում մասնակցել է 28 խաղի` դառնալով 17 գոլի հեղինակ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



