Աբովյանի Ս. Հովհաննես եկեղեցում մատուցվել է Զատիկի սուրբ պատարագ (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱյսօր հանգուցյալների հիշատակին նվիրված օր է՝ մեռելոց: Երեկ եկեղեցին նշել է Քրիստոսի Հարության տոնը, և ինչպես այս, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու մյուս տաղավար տոների հաջորդ օրը եկեղեցում կատարվում է մեռելոցին նվիրված հատուկ կարգ, որից հետո մարդիկ կարող են այցելել հարազատների շիրիմներին: Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
Քրիստոնյաները, միմյանց ավետելով բարձրյալի հարությունը, զատվեցին մեղքերից՝ ի խորհուրդ նոր կյանքի: Երեկ հայ առաքելական եկեղեցիներում մատուցվել է սուրբ պատարագ: Աբովյանի Ս. Հովհաննես եկեղեցին ևս մարդաշատ է եղել: Աբովյանցիներից բացի՝ ներկա են եղել նաեւ քրիստոնյաներ աշխարհի տարբեր վայրերից:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



