Թուրքիայում գործազրկության մակարդակը հասել է 13 տոկոսի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի վիճակագրական ծառայությունը նոր տվյալներ է հայտնել երկրում գործազրկության մակարդակի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Ըստ նոր տվյալների`2017 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 և բարձր տարիքի աշխատողների շրջանում գործազուրկների թիվն ավելացել է 695 հազարով` դառնալով 3 միլիոն 985 հազար: Գործազրկության մակարդակն ավելացել է 1.9 տոկոսով` հասնելով 13 տոկոսի:
Այսպիսով, վերջին 7 տարվա ընթացքում գործազրկությունն առավելագույն մակարդակի է հասել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



