Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանին ականազերծման աշխատանքներն այս պահին ռազմավարական բնույթ չունեն. թուրքագետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանին ականազերծման աշխատանքներ իրականացնելու քայլին: «Ես չեմ կարծում, որ այդ ամենն այս պահին ինչ-որ ռազմավարական նշանակություն ունի: Ներկա պահին չունի, բայց հետագայի համար չեմ կարող ասել: Սա զուտ ռազմական դաշտում ընթացող գործընթաց է և շատ դժ վար է հիմա դրան քաղաքական մեկնաբանություն տալ: Պետք է սպասենք, տեսնենք` ինչ կլինի»,- «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սաֆրաստյանը:

Նրա խոսքով` Թուրքիայի արտաքին քաղաքականությունը քննարկելիս, հարկավոր է լավ հասկանալ Թուրքիա-Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները: «Որպես պատմաբան եմ ասում` Եվրոպան, 19-րդ դարից սկսած, Թուրքիային օգտագործել է որպես Ռուսաստանին հակակշիռ: Եվ ես կարծում եմ, որ նման քաղաքականությունը ստրատեգիական առումով պահպանվելու է: Այսինքն՝ որքան էլ Եվրոպան դժգոհ է Թուրքիայում տեղի ունեցող գործընթացներից, երբեք կապերը չի խզի Թուրքիայի հետ: Եվրոպան և Միացյալ Նահանգները շարունակելու են Թուրքիան որպես հակակշիռ օգտագործել Ռուսաստանի դեմ»,- նշեց Սաֆրաստյանը:

Սաֆրաստյանը նշում է, որ Թուրքիան էլ շատ լավ հասկանում է, թե ինչ է տեղի ունենում և փորձում է այդ ամենից իր օգուտները քաղել: «Նկատելի է, որ Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ լավանում են, հետո սրվում են, հետո կրկին լավանում են: Նույնն էլ Եվրոպայի դեպքում է:Այսինքն՝ գնում է մեծ ռազմավարական ու դիվանագիտական խաղ, որում ներգրավված է Թուրքիան»,- ասաց նա:

Թուրքիան այն պետությունն է, որ, մտնելով դիվանագիտական և ռազմավարական այդ խաղի մեջ, միշտ փորձում է իր օգուտները ստանալ: «Եվ մենք պետք է հասկանանք, թե Թուրքիան տվյալ պահին ինչ օգուտ է ցանկանում ստանալ: Ես կարծում եմ, որ Թուրքիայի առաջին ռազմավարական նպատակը Մերձավոր Արևելքում քրդական պետության առաջացման գործընթացի կասեցումն է: Սակայն Թուրքիան,  ունենալով  դարավոր հակամարտություն Իրանի հետ, ամեն կերպ փորձելու է սահմանափակել Իրանի հնարավորությունները: Բացի այդ, փորձելու է հնարավորինս սահմանափակել նաև Ռուսաստանի հնարավորութ յունները: Այս առումով մենք տեսնում ենք, որ Հայաստանը Թուրքիայի համար աշխարհաքաղաքական առումով մեծ նշանակություն չունի»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը: 

 

Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերը