ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան համատեղ ռազմաօդային զորավարժություններ են սկսել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿորեական թերակղզու հարավ - արեւմուտքում գտնվող Քունսան ամերիկյան ռազմակայանում ապրիլի 17-ին մեկնարկել Է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ռազմական օդուժի ամենամյա համատեղ զորավարժություններից մեկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
MaxThunder զորավարժություններին, որոնք կտեւեն մինչեւ ապրիլի 28-ը, մասնակցում են շուրջ հազար ամերիկացի եւ մոտավորապես 500 հարավկորեացի զինծառայողներ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի 7-րդ օդային բանակի եւ Կորեայի Հանրապետության ռազմաօդային ուժերի տարատեսակ մարտական ինքնաթիռներ:
Զորավարժությունները տեղի են ունենում Կորեական թերակղզու շուրջը իրադրության կտրուկ սրման ֆոնին: Անցյալ շաբաթվա վերջին թերակղզու ափերին Է մոտեցել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ «Կառլ Վինսոն» ատոմային ավիակրի գլխավորությամբ:
Միաժամանակ ամերիկյան զանգվածային լրատվամիջոցներում հաղորդագրություններ են հայտնվել Միացյալ Նահանգների կողմից ԿԺԴՀ-ին հնարավոր հարվածի վերաբերյալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



