Ֆիլիպիններում փոթորկի հետեւանքով ավելի քան 120 ձկնորս է կորել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖիլիպինների հյուսիսում փոթորկի հետեւանքով 121 ձկնորս ու 23 նավ է անհետ կորել: Այս մասին գրում է Սինխուա գործակալությունը:
31 հոգու հաջողվել է փրկել: Լոսուն կղզում էլ 2 մարդ է զոհվել: Ընդհանուր առմամբ, փոթորկի հետեւանքով ավելի քան 190 հազար մարդ է տուժել:
Wall Street Journal-ի փոխանցմամբ, այսօր փոթորիկը հասել է Չինաստանի հարավային շրջաններ: Գուանդուն գավառում տասնյակ հազարավոր մարդկանց են տարհանել:
Մուժիգե (կորեերենից թարգմանաբար՝ ծիածան) անվանումը ստացած թայֆունը կարող է հասնել նաեւ Հայնան կղզի, ուր հազարավոր չինացիներ են ժամանել՝ Ազգի օրվա առիթով տոնակատարությունների մասնակցելու նպատակով: Կղզում երկաթուղային եւ օդային հաղորդակցությունը դադարեցվել է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



