Թուրքիայի հանրաքվեն ցույց տվեց հասարակության խորը տարաձայնությունները. Օլանդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի սահմանադրական հանրաքվեի մոտ արդյունքները ցույց են տալիս հասարակության մեջ առկա խորը տարաձայնությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտարարություն է տարածել Ելիսեյան պալատը:
«Թուրքերն ու միայն նրանք են որոշում ինչպես կազմակերպել իրենք քաղաքական ինստիտուտները, սակայն հրապարակված արդյունքները ցույց տվեցին, որ թուրքական հասարակությունը բաժանված է ծրագրված խորքային փոփոխությունների հարցում»,- ասվում է Օլանդի գրասենյակի հայտարարության մեջ:
Առանձին հայտարարություն է տարածել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը` կոչ անելով թուրքական կառավարությանը հարգել Մարդու իրավունքներ եվրոպական կոնվենցիան և մահապատժի վրա դրա արգելքը:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



