Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ես խայտառակ չեմ եղել, սակայն ցանկալի կլիներ, որ որոշ բաներ տեղի ունեցած չլինեին. Արամայիս Հայրապետյան

ԼԱՅՖ

Asekose.am-ը գրում է.

 Օրեր առաջ համացանցում բուռն քննարկվում էր Փարիզում առաջին անգամ կայացած «Armenian Europe Music Awards Paris 2017» երաժշտական մրցանակաբաշխությունը: Քննարկումների առիթն էլ այն էր, որ ըստ տեղեկությունների` մրցանակաբաշխությունը վատ էր կազմակերպված, նման տեսակետներ էին հայտնում նույնիսկ մարդիկ, ովքեր մասնակցել էին դրան: Բողոքն ուղղված էր հատկապես այն բանին, որ որոշ երգիչներ, ինչպես որ նախապես հայտարարված էր, ելույթ չէին ունեցել, ինչի մասին էլ ավելի ուշ հայտնել էին իրենց դժգոհությունը:

Ինչ խոսք, այդ ընդհանուր թոհուբոհի պատճառով մրցանակների արժանացած մարդիկ որոշակի առումով հայտնվեցին ստվերում: Հարկ է նշել, որ նրանց թվում է նաև  ռեժիսոր Արամային Հայրապետյանը:

«Արամ  MP3-ի «Ասա» տեսահոլովակը, որի ռեժիսորը ես եմ, արժանացավ «Տարվա լավագույն տեսահոլովակ մրցանակին: Շատ տպավորված եմ և ուզում եմ շնորհակալություն հայտնել Արամին, ով իր աշխատանքը վստահել էր հենց ինձ: Իհարկե, շնորհակալ եմ նաև կազմակերպիչներին, ովքեր գնահատել են աշխատանքս, ինչպես նաև իմ ամբողջ թիմին, որովհետև ես միայնակ չէի կարող ստանալ այս ամենը»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց Արամայիս Հայրապետյանը:

Ռեժիսորն անդրադարձավ նաև քննարկումներին, որոնց համաձայն` մրցանակաբաշխությունը որակվում էր որպես խայտառակություն.

«Ես խայտառակ չեմ եղել (ժպտում է), բայց ամեն ինչ էլ կարող է պատահել:  Իրականում կատակում եմ, բոլորն էլ իմ ընկերներն են, իհարկե, ցանկալի կլիներ, որ որոշ բաներ տեղի ունեցած չլինեին: Սակայն պետք է հաշվի առնել, որ այս մրցանակաբաշխությունն առաջին անգամ էր կազմակերպվում, նման դեպքերում կազմակերպչական ինչ-ինչ խնդիրներ լինում են: Թեպետ պետք է նշեմ, որ որոշ խոսակցություններ նաև չափազանցվում են, կարևորն այն է, որ շատ լավ հանդիսատես ունեինք, ով իսկապես լավ ժամանակ անցկացրեց»:

Զրույցի ընթացքում Արամայիս Հայրապետյանը նշեց, որ այս շրջանում բուռն ստեղծագործական գործունեություն է ծավալում, այդ թվում` նկարահանում է իր կնոջ` երգչուհի Լուսիի նոր տեսահոլովակը, սակայն այդքանով նորությունները չեն ավարտվում:

«Պատրաստվում եմ նկարահանել իմ առաջին կարճամետրաժ ֆիլմը: Այս պահին ընթանում են նախապատրաստական աշխատանքները, հույս ունեմ, որ մեկ ամսում կվերջացնենք: Հայտնի անուններ ֆիլմում ներգրավված չեն, ֆիլմը մասնակցելու  է փառատոնների: Դեռևս չեմ կարող ասել, թե ֆիլմը երբ հասանելի կլինի համացանցում»,- նշեց ռեժիսոր Արամայիս Հայրապետյան:

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան