Պորտուգալիայում ոչ մեծ ինքնաթիռ է կործանվել. Կա 5 զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի մերձակայքում գտնվող բնակելի շրջանում կործանվել է ոչ մեծ ինքնաթիռ։ Ինքնաթիռի անկման հետեւանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր չորս անձինք եւ եւս մեկը՝ երկրի վրա, հաղորդում է Сorreio da manhã-ն։
Պարբերականի տվյալներով՝ ինքնաթիռը պայթել է օդում մոտակա օդանավայանից թռիչքից հետո եւ ընկել տարրական դպրոցից 150 մետր հեռավորությամբ, բեկորներն ընկել են սուպերմարկետի եւ մոտակայքւոմ կայանած ավտոմեքենաների վրա։ Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը՝ զոհվել են օդաչուն, երեք ուղեւորներն ու բեռնատարի վարորդը, որը բեռնաթափելիս է եղել խանութի ապրանքները։
Դեպքի վայրում այժմ մոտ 50 փրկարարներ են գտնվում, կործանման վայրում հրդեհ է սկսվել։ Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոզան տեղյակ է վթարի մասին։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



