ԱՄՆ-ն սիրիացի ընդդիմադիրներին զենիթա-հրթիռային համակարգեր չի տրամադրել. Պենտագոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սիրիական ընդդիմադիր որևէ խմբավորման շարժական զենիթա-հրթիռային համակարգեր չի տրամադրել. տեղեկացնում է RBC-ն:
«Մենք զենիթա-հրթիռային համակարգեր չենք տրամադրել»,-ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Նա, սակայն, չի պատասխանել հարցին այն մասին, թե իրոք ամերիկյան կառավարությունը քննարկում է Բաշար ալ-Ասադի դեմ կռվող սիրիական ընդդիմության խնդրանքը՝ նման համակարգեր տրամադրելու վերաբերյալ:
Ավելի վաղ The Washington Post-ը հաղորդել էր, որ սիրիական երկու խմբավորում, որոնք ԱՄՆ-ի աջակցությունն են ստանում, դիմել են Սպիտակ տանը՝ ռուսական ինքնաթիռների դեմ կիրառելու համար իրենց զենիթա-հրթիռային համակարգեր տրամադրելու խնդրանքով:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



