Թրամփը շնորհավորել է Էրդողանին սահմանադրական հանրաքվեում հաղթանակի առթիվ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թրամփը շնորհավորել է Էրդողանին ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեում տարած հաղթանակի կապակցությամբ: Նախագահները քննարկել են Սիրիայի վերջին զարգացումները:
Կողմերը հաստատակամություն են հայտնել շարունակել համագործակցությունն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



