Հանգստի անցած Բենեդիկտոս XVI պապն 90-ամյակը նշել Է մեկ գավաթ գարեջրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀանգստի անցած Բենեդիկտոս XVI պապն 90-ամյա հոբելյանը նշել Է մեկ գավաթ գարեջրով եւ հայրենի Բավարիայից ժամանած հյուրերի ընկերակցությամբ: Այդ մասին ապրիլի 17-ին հայտնել Է Սուրբ Աթոռի L՚Osservatore Romano պաշտոնական հրատարակությունը:
Հրատարակության հրապարակած լուսանկարներում Բենեդիկ տոս XVI-ը պատկերված Է գարեջրի գավաթը ձեռքին հյուրերի ընկերակցությամբ, որոնց թվում Է նրա ավագ եղբայր մոնսենիոր Գեորգ Ռատցինգերը, որը նույնպես գարեջուր Է ըմպում:
Հանգստի անցած պապին այլ բաների թվում նվիրել են նվերներով զամբյուղ, որում նաեւ եղել են գերմանական նրբերշիկներ:
Բենեդիկտոս XVI-ը ծնվել Է 1927 թվականի ապրիլի 16-ին հարավային Գերմանիայում, բայց քանի որ այս տարի նրա ծննդյան օրը համընկել Է Զատիկի հետ, այն տոնել են մեկ օր ուշ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



