Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


The Beautified Project ռոք խմբի համերգը նոր լիցքեր հաղորդեց հանդիսականին

ԼԱՅՖ

The Beautified Project ալտերնատիվ ռոք խումբը վեց ամսով գործունեությունը դադարեցնելուց հետո՝ ապրիլի 17-ին, Հայաստանում ապրող երկրպագուներին ուրախացրեց համերգային ծրագրով, որն անցկացվեց Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Խումբը ներկայացրեց 11 տարվա գործունեության ընթացքում հիթ դարձած բոլոր երգերը՝ իր չորս ալբոմից:

Դահլիճը լեփ-լեցուն էր, երկրպագուները` ոգևորված: Հնչեցին «All alone» (Միայնակը), «Beyond the butterfly» (Թիթեռնիկից վեր), «It’s a little late» (Մի փոքր ուշ է), «Արագիլ» «Կիլիկիա», «Black wooden nest» (Սև փայտե բույն) և այլ ստեղծագործություններ, որոնք երաժշտասերները կանգնած էին ունկնդրում:

Համերգից հետո «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց խմբի անդամների հետ:

«Կար հսկայական էներգետիկ դաշտ, որը նպաստում էր, որ մենք ավելի ոգևորված ելույթ ունենանք: Ե’վ մենք էինք կարոտել մեր երկրպագուներին, և’ նրանք մեզ»,- նշեց խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը:

Նրա խոսքով` սա այս տարվա վերջին մենահամերգն էր, սակայն հնարավոր է ևս մեկը կազմակերպել, բայց ակուստիկ տարբերակով:

Խմբի դաշնակահար Առլեն Շավերդյանն ընդգծեց, որ դրական լիցքեր ստացան հանդիսատեսից և նույնը փոխանցեցին նրան: «Իմ ակնկալիքներն արդարացան. ասես հին հիշողությունները վերականգնվեցին»,-եզրափակեց նա:

Խմբի կիթառահար Արմեն Շավերդյանը շեշտեց, որ համերգից հետո եկավ այն եզրահանգման, որ, չնայած խմբի գործունեության վեցամսյա դադարին, հանդիսատեսն իրենց չի դավաճանել և իրենց կողքին է:  «Շատ ջերմ էր մթնոլորտը: Ինձ հատկապես ուրախացրեց այն փաստը, որ դահլիճում նկատեցի բազմաթիվ նոր դեմքեր, նոր մարդկանց, ինչը շատ ողջունելի է»,-նշեց Արմենը:

Անդրադառնալով իրենց վեցամսյա դադարին` նա ասաց, որ դա պայմանավորված էր ինչպես անձնական, այնպես էլ գործնական բնագավառում նոր, անհատական ծրագրերի իրականացմամբ:

Մի շարք երկրպագուներ նշեցին, որ համերգն իրենց նոր, թարմ լիցքեր հաղորդեց, և իրենք անհամբերությամբ կսպասեն խմբի հաջորդ ելույթներին:

The Beautified Project-ը 2017-ին մի շարք մենահամերգներ կունենա  արտերկրում: Ամռանը երկու տեսահոլովակ կհանձնի երաժշտասերների դատին:

Խումբը հիմնադրել է Անդրե Սիմոնյանը 2005 թվականին Լոնդոնում։ Առաջին երգը, "All Alone", Անդրեն ձայնագրել է 2005 թվականի վերջին։ 2006 թվականին The Beautified Project-ը՝ այդ ժամանակ Անդրե Սիմոնյանի սոլո-նախագիծը, Լոնդոնում թողարկում է իր առաջին դեմո-ալբոմը՝ Serenades for Insanity (Սերենադներ խելագարության համար)։

2008 թվականին խումբը, որին արդեն միացել էին Արմեն և Առլեն Շավերդյան զույգ եղբայրները, ձայնագրեց Behind the Happy Mask (Երջանիկ դիմակի հետևում) առաջին պաշտոնական ալբոմը։ Behind the Happy Mask ալբոմն առաջին անգլերեն ալբոմն է, որ երբևէ թողարկվել է Հայաստանում։ Ձայներիզն այնքան մեծ հաջողություն ունեցավ, որ խումբն դրա հիման վրա թողարկեց վեց պաշտոնական երաժշտական տեսահոլովակներ, որոնցից մեկը՝ Me and My Despair-ը, ցուցադրվեց MTV-ով և PMC-ով:

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան