Ավստրալիան խստացրեց աշխատանքային այցագրերի տրամադրման պահանջները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրալիայի վարչապետ Մալքոլմ Թեռնբուլը հայտարարել Է կարճաժամկետ աշխատանքային այցագրերի վերացման եւ երկրում աշխատելու համար այցագրի ստացման պահանջների խստացման մասին:
«Ավստրալացիները պետք Է առավելություն ունենան Ավստրալիայում աշխատանք ստանալիս: Ուստի մենք վերացնում ենք թիվ 457 ձեւի այցագրերը՝ այն այցագրերը, որոնք օտարերկրացիներին թույլ են տալիս ժամանակավոր աշխատել մեր երկրում»,- հայտարարել Է Թեռնբուլը տեսաուղերձում, որը զետեղված Է Facebook սոցիալական ցանցի նրա Էջում:
Վարչապետի խոսքով՝ նոր այցագրերը կստանան «ամենալավ եւ առաջնակարգ» աշխատողները: Նա հավելել Է, որ այդ փաստաթուղթն ստանալու համար անհրաժեշտ Է անգլերենի ավելի լավ իմացություն, աշխատանքի փորձ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



