Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թրամփը հուսով Է, որ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ առկա լարվածությունը կլուծվի խաղաղ ճանապարհով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուսով Է, որ Վաշինգտոնի եւ Փենյանի միջեւ առկա լարվածությունը կլուծվի խաղաղ ճանապարհով: Այդ մասին, Սպիտակ տան տերը հայտարարել Է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: 

«Չեմ ցանկանում պատմել՝ ինչ եմ ես անում կամ ինչ եմ մտածում: Ես այնպես չեմ գործում, ինչպես նախորդ վարչակազմերը, որոնք չորս շաբաթ առաջ ասում Էին, թե ինչ են իրենք մտադիր ձեռնարկել: Դա այդպես չի արվում»,- ասել Է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե ինքը դիտարկում Է արդյոք ԿԺԴՀ-ին հարված հասցնելը: «Մենք կտեսնենք, ինչ կլինի,- հավելել Է նա:- Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կավարտվի: Հուսով եմ, որ կլինի խաղաղություն, սակայն այդ ջենթլմենի (նկատի ունի ԿԺԴՀ-ի առաջնորդին) հետ արդեն բավական երկար են խոսում»:

Թրամփը նաեւ նշել Է, որ ԿԺԴՀ-ի ղեկավարությունն անցյալում մի շարք հարցերում կարողացել Է գերազանցության հասնել Վաշինգտոնի նկատմամբ:
ԿԺԴՀ-ն ապրիլի 16-ին անցկացրել Է հեր թական հրթիռային փորձարկումը, որը, ԱՄՆ-ի զինված ուժերի տվյալներով, անհաջողության Է մատնվել. հրթիռը պայթել Է մեկնարկից գրեթե անմիջապես հետո:

Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Կորեայի Հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, վարչապետ Հվան Գյո Անը, որը Սեուլում բանակցություններ Է անցկացրել Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի հետ, ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան մտադիր են պատժել ԿԺԴՀ-ին հետագա «սադրանքների» դեպքում: «Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը հզոր պատժիչ միջոցներ կձեռնարկեն ԿԺԴՀ-ի հետագա սադրանքների դեպքում»,- ասել Է նա:
Վարչապետը նաեւ հայտարարել Է, որ Փենսի հետ պայմանավորվել Է բալիստիկ հրթիռների կալանման THAAD նորագույն համակարգի շուտափույթ տեղակայման եւ գործարկման շուրջ:  «Կորեա-ամերիկյան դաշինքը խաղաղության ու բարգավաճման հենարանն Է Կորեական թերակղզում եւ Հյուսիսարեւելյան Ասիայում»,-ընդգծել Է Հվան Գյո Անը:

Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտնել Է, որ Հյուսիսային Կորեայի շուրջ հակամարտությունը կարող Է սկսվել ցանկացած պահի: «Վերջին ժամանակներս վեճերը սաստկացել են: Այն տպավորությունն Է ստեղծվում, որ հակամարտությունը կարող Է ծավալվել ցանկացած պահի: Եթե պատերազմ լինի, տանուլ կտան բոլորը. այդ դեպքում հաղթողներ չեն կարող լինել»,- ասել Է ՉԺՀ-ի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով՝ նա, ով կսկսի հակամարտությունը, պետք Է պատմական պատասխանատվություն ստանձնի եւ պատրաստ լինի համապատասխան գին վճարել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետ