Երևանի մշակութային ժառանգությանը և կայուն զբոսաշրջությանը նվիրված ցուցահանդես կկազմակերպվի
ՄՇԱԿՈՒՅԹՀուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը` ապրիլի 18-ը, այս տարի կնշվի «Մշակութային ժառանգություն և կայուն զբոսաշրջություն» խորագրի ներքո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության հետ կազմակերպում է «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» խորագրով ցուցահանդես: Մշակութասեր հասարակայնությանը կներկայացվեն վերոնշյալ հնավայրերի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման խնդիրները`մանրակերտների, գծագրերի և տեղեկատվական պաստառների միջոցով:
Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 8-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



