Հենրիխ Մխիթարյանի մարդասիրական արարքը չի վրիպել բրիտանական լրատվամիջոցների աչքից
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթերի կենտրոնում կանգնել և գումարով օգնել է անօթևան տղամարդուն: Մխիթարյանի մարդասիրական արարքը չի վրիպել բրիտանական լրատվամիջոցների աչքից:
Ինչպես հաղորդում է բրիտանական Daily Mail պարբերականը, Հենրիխ Մխիթարյանն օգնել է անօթևան տղամարդուն իտալական «Սան Կարլո» ռեստորանից դուրս գալուց հետո:
Մխիթարյանը, ով Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակներում «Չելսի»-ի դեմ տնային խաղում դուրս էր մնացել մեկնարկային կազմից և հանդիպմանն այդպես էլ չմասնակցեց, կանգնել և դրամապանակից գումար է հանել ու տվել է իր մեքենայի մոտ սպասող անօթևան տղամարդուն:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



