Թուրքիայում շարունակվում են բազմահազարանոց հանրահավաքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի տարբեր քաղաքներում սահմանադրական հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո սկսված հանրահավաքները շարունակվել են նաև ապրիլի 17-ի երեկոյան: Հատկապես խոշոր բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում և Էսքիշեհիրում:
Ցուցարարները հատկապես իրենց բողոքն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ Բարձրագույն ընտրական հանձնաժողովը վավեր է ճանաչել անհրաժեշտ դրոշմակնիք չունեցող քվեները: Նրանք պահել են պաստառներ` «Ոչ, մենք ենք հաղթելու» գրությամբ` պահանջելով չեղյալ համարել հանրաքվեի արդյունքները:
Թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի տեղեկություններով` Իզմիրում և Անթալիայում կազմակերպված ցույցերի ժամանակ մեծ թվով մարդիկ են ձերբակալվել:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



