Մոսկվայում տեղի է ունեցել «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը
ՄՇԱԿՈՒՅԹՄոսկվայի Կինոյի տանն ապրիլի 12-ին տեղի ունեցավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան, որը կազմակերպվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Կինոնկարը պատմում է երկու հերոսների մասին, որոնք, ազգամիջյան հակամարտության արդյունքում գտնվելով դիմակայության տարբեր կողմերում, այնուամենայնիվ, պատրաստ են գնալ անձնազոհության` հանուն մարդկային կյանքի:
Ֆիլմի երաժշտության հեղինակն աշխարհահռչակ ամերիկահայ ռոք-երգիչ, "System of a Down" խմբի վոկալիստ Սերժ Թանգյանն է:
Ցուցադրության ավարտին ելույթ ունեցավ նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



