Էլինա Դանիելյանը Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության առաջատարների թվում է
ՍՊՈՐՏՌիգայում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության 7-րդ տուրում Էլինա Դանիելյանը հաղթեց Օլգա Գիրյային: Մարիա Գևորգյանն ուժեղ գտնվեց Գովհար Բեյդուլաևայից, Լիլիթ Մկրտչյանը միավորը կիսեց Աննա Վարակոմսկայի հետ, իսկ Լիլիթ Գալոյանը պարտվեց Ցոլակիդու Ստավրուլային:
7-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը, Նանա Ձագնիձեն, Ալեքսանդրա Գորյաչկինան և Դարյա Պուստովոյտովան վաստակել են 5.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը:
Լիլիթ Մկրտչյանն իր ակտիվում ունի 4 միավոր, իսկ Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը վաստակել են 3.5-ական միավոր:
Մրցաշարի 8-րդ տուրը տեղի կունենա ապրիլի 19-ին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



