Եգիպտացորենի արտադրության տեսլականը
ԲԼՈԳԿարինա Սանթրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանում նախատեսվող ներդրումային ծրագրերից մեկն էլ վերաբերում է եգիպտացորենի վերամշակմանը: Ներդրումային նախագծի նպատակն է Գեղարքունիքի մարզի Նարատուս գյուղում հիմնել եգիպտացորենի վերամշակման արտադրություն: Արտադրության իրականացման համար պահանջվում են խոշորածավալ ներդրումներ՝ 120 մլն դոլարի չափով:
Ըստ նախագծի՝ բիզնեսի զարգացումն իրականացվելու է 3 փուլով: Առաջին փուլում նախատեսվում է կառուցել եգիպտացորենի վերամշակման գործարան՝ օրական 300 տոննա հզորությամբ: Երկրորդ փուլում՝ հզորության ընդլայնում օրական մինչև 500 տոննայի, ինչպես նաև անասնապահական համալիրի ստեղծում: Երրորդ փուլ՝ գործարանի հզորոթյան ընդլայնում՝ օրական մինչև 1000 տոննայի, օսլայի և մսի վերամշակման գործարանի հիմնում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



