Վաղաժամկետ ընտրությունների անցկացումը չի ազդի Brexit-ի գրաֆիկի վրա. Մեյ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումը չի ազդի ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit-ի) գրաֆիկի վրա: Այդ մասին, հայտնել Է վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ Brexit-ը «կընթանա իր կարգով, ճիշտ այնպես, ինչպես կա»: Դաունինգ-սթրիթում վարչապետի դիվանատան աշխատակիցն ընդգծել Է, որ պաշտոնյաները շարունակում են աշխատել հանրակցությունից երկրի դուրս գալու գրաֆիկի կատարման վրա:
Նա նաեւ հավելել Է, որ վարչապետը նախարարների կաբինետի անդամների լիակատար աջակցությունն Է ստացել վաղաժամկետ ընտրությունների հարցում, ինչպես նաեւ այդ որոշման մասին հեռախոսով ծանուցել Է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն եւ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին,
Ապրիլի 18-ին ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն հայտարարել Է, որ հունիսի 8-ին կկայանան վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ: Մեծ Բրիտանիան Brexit-ի մասին որոշումից հետո որոշակիության, կայունության եւ ուժեղ ղեկավարության կարիք ունի, ուստի եւ անհրաժեշտ Է անցկացնել վաղաժամկետ ընտրություններ, ասել Է նա: Մեյը հավելել Է, որ իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում Մեծ Բրիտանիան կլքի Եվրամիությունը, «հետդարձի ճանապարհ չկա»:
Ավելի վաղ պլանավորվում Էր ընտրություններն անցկացնել 2020 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



