Ֆրանսիան կշարունակի խաղաղ կարգավորման գործընթացը. Նիկոլա Դյուպոն-Էնյանն անդրադարձել է ԼՂ խնդրին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիան պետք է շարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպաստելուն ուղղված գործունեությունը: Այդ մասին Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցում նշել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Նիկոլա Դյուպոն-Էնյանը:
«Ֆրանսիան ամբողջությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում է: Մենք պետք է շարունակենք խաղաղ գործընթացը բոլոր կողմերի միջև` ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է նա:
Անդրադառնալով Փարիզում հայկական հիշողության կենտրոն ստեղծելու ծրագրին` Էնյանն ասել է, որ կողմ է դրան: «Շատ ազգեր են Փարիզում Ֆրանսիայի աջակցությամբ ստեղծել ազգային կենտրոն կամ հուշահամալիր: Այդ կենտրոնները Ֆրանսիայի բաց լինելու ավանդույթն են ներկայացնում»,- ասել է նա:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



