Մոսուլի հին թաղամասը դժվար է տրվում իրաքյան կանոնավոր բանակին
ԲԼՈԳՍարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մոսուլի հին թաղամասը դժվար է տրվում իրաքյան կանոնավոր բանակին:
Այս հատվածում կատաղի մարտեր են գնում Իսլամական պետության և իրաքյան զինուժի միջև:
Այս պահին բախումներ են ընթանում Ան-Նուրի մզկիթի մոտակայքում, որտեղ երկու կողմից 100-ավոր զոհեր կան:
Ան-Նուրի մզկիթը, այն վայրն է, որտեղից 2014 թ. հուլիսի 5-ին ԻՊ-ի խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադին հայտարարեց Իսլամական խալիֆայության ստեղծման մասին:
Այս մզկիթը իսլամականների համար կարևոր խորհրդանշական իմաստ և արժեք ունի. այն կառուցվել է Նուր ադ-Դին Զինքիի հրամանով: Բացի այդ՝ Սալահ ադ-Դինը ժամանակին այստեղից հայտարարեց խաչակիրների դեմ համախմբված պայքարի մասին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



