Թուրքիայում անկախ մամուլը հանրաքվեից հետո ավելի բարդ իրադրությունում կհայտնվի. «Լրագրողներ առանց սահմանների»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության խոսնակ Մայքլ Ռեդիսկեն հայտարարել է, որ Թուրքիայում անկախ մամուլի վիճակը սահմանադրական հանրաքվեից հետո ավելի է բարդանալու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Ռեդիսկեն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հանրաքվեի ժամանակ մի շարք խոշոր քաղաքներում, որտեղ գործունեություն է ծավալում ընդդիմադիր մեդիան, հաղթել է «ոչ»-ը: «Ենթադրում եմ, որ նախագահ Էրդողանը երկրում մնացած վերջին անկախ լրատվամիջոցներին լռեցնելու համար ավելի շատ ճնշում կարող է կիրառել: Հաջողությամբ ավարտված հանրաքվեից հետո Էրդողանից բարեգթություն ակնկալող մարդկանց նման լավատես չեմ: Նա բարեգութ չէ: Հակառակը, ագրեսիվ ղեկավար է»,- նշել է նա:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



