Հաշտարարի գրասենյակը ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված սեմինար կիրականացնի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը շարունակում է ֆինանսական կրթությանն ուղղված միջոցառումների շարքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանն ասաց, որ ապրիլի 20-ն գրասենյակը Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղում ուսանողների ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված սեմինարների շարք կանցկացնի:
«Մենք շարունակում ենք ավագ դպրոցներում սեմինար-դասընթացների անցկացումը: ՀՀ մարզերից դպրոցականներին բերում ենք Երեւան եւ նրանց համար կազմակերպում դասընթացներ, որոնք պարունակում են մշակութային, ֆինանսական տարրեր»,-հավելեց հաշտարարը:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը տարբեր կրթական հաստատություններում ֆինանսական կրթությանն ուղղված միջոցառումների շարքն անցկացնում է 2010 թվականից:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



