ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչը ելույթ է ունեցել Ֆլորիդայի միջազգային համալսարանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն ապրիլի 13-ին Ֆլորիդայի միջազգային համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ, որին ներկա էին միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության բաժինների դասախոսներ և ուսանողներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, դասախոսության ընթացքում Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությունը, կարգավորման գործընթացում առկա իրավիճակը, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին։
Հանդիպման ավարտին Արցախի ներկայացուցիչը պատասխանել է դասախոսների և ուսանողներ բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին հակամարտության խաղաղ կարգավորմանը, Արցախի միջազգային ճանաչմանը և պետականաշինության գործընթացին։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



