Գորտի լորձի մեջ գրիպի դեմ դեղ են գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀնդիկ գիտնականները պարզել են, որ Hydrophylax bahuvistara գորտերն արտազատում են նյութեր, որոնք կարող են ոչնչացնել գրիպի բազմաթիվ մանրԷահիմքեր: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է EurekAlert! կայքում:
Հետազոտողները տարրալուծել են տարբեր սպիտակուցային մոլեկուլներ, որոնք պարունակում Է Հնդկաստանի հարավային մասում բնակվող երկկենցաղների լորձը: Նրանք հայտնաբերել են, որ 32 պեպտիդներից չորսն ունեն հակավիրուսային հատկություններ: Սակայն անվնասության ստուգումն անցել Է դրանցից սոսկ մեկը՝ ուրումինը: Այն անվնաս Է մարդու արյան բջիջների համար, բայց քայքայիչ ազդեցություն Է գործում գրիպի վիրուսների վրա:
Հետազոտության հեղինակներից մեկի՝ Ջոշի Ջեյկոբի խոսքով՝ մեկ պոտենցիալ դեղ հայտնաբերելու համար անհրաժեշտ Է տարրալուծել մինչեւ մեկ միլիոն տարբեր միացություններ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



