Գիտնականներն Անտարկտիկան ցուցադրել են կետի աչքերով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳիտնականները տեսահոլովակ են նկարահանել Հարավային օվկիանոսի ջրերում՝ խցիկը տեղակայելով կետի մեջքին: Տեսահոլովակին ուշադրություն Է դարձրել Mashable պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Գիտնականները խցիկներ են տեղակայել, որպեսզի պարզեն Անտարկտիկայում կետերի կյանքի հետ կապված գաղտնիքները,- ասված Է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) տեսագրության մեկնաբանության մեջ:- Դա թույլ Է տվել տեղեկատվություն հավաքել այն մասին, թե երբ եւ ինչպես են սնվում կետերը, նրանց սոցիալական կյանքի մասին»:
«Մեզ հաջողվեց ցույց տալ, որ օրվա զգալի մասը կետերն անցկացնում են հանգստի վիճակում կամ հաղորդակցվում են, իսկ սնվում են հիմնականում երեկոյան եւ գիշերը»,- նշել Է կետերի ուսումնասիրման առաջատար մասնագետ Արի Ֆրիդլենդերը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



