Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի հիստերիան չի կարող խանգարել «Նոր ալիք» մրցույթին Էռնա Միրզոյանի մասնակցությանը. Պրդյուսեր

ԼԱՅՖ
Life.panorama.am-ը գրում է.
 
 Ինչպես արդեն հայտնի է՝ «Նոր ալիք 2017»-ին Հայաստանը երկու ներկայացուցիչ կունենա՝ Սյուզաննա Մելքոնյանն ու Էռնա Միրզոյանը: Սակայն Էռնա Միրզոյանի՝ ծնունդով արցախցի լինելու փաստը Ադրբեջանի համար նոր հիստերիայի պատճառ է դարձել: Հայտնի է, որ Ադրբեջանի արտաքին գործերի եւ մշակույթի ու զբոսաշրջության նախարարություններն ուսումնասիրում են «Նոր ալիք» միջազգային մրցույթին Էռնա Միրզոյանի մասնակցության հարցը: Ինչպես նաեւ հաղորդվում է, որ  Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիեւը կուսումնասիրի հարցը եւ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Էռնայի մասնակցությունը այս մրցույթում խոչընդոտելու համար:
 
 Life.panorama.am-ը, տեղեկանալու համար, թե մեր կողմն ի՞նչ միջոցներ է պատրաստվում ձեռք առնել եւ ինչպե՞ս պաշտպանել մեր մասնակցի իրավունքները, կապ հաստատեց Էռնայի Միրզոյանի եւ «Արցախի ձայն» խմբի պրդյուսեր Լիրա Քոչարյանի հետ:
  Մեզ հետ զրույցում պրոդյուսերը նկատեց, որ Ադրբեջանը չունի իրավական ոչ մի իրավունք նման խոչընդոտներ ստեղծելու համար:
«Իհարկե, որպես պրոդյուսեր, կարող եմ շատ ճիշտ ու դիպուկ պատասխան տալ Ադրբեջանին, սակայն ինքս փորձում եմ դեռեւս հանդարտություն ցուցաբերել: Իրավաբանորեն Էռնան մասնակցել է «Նոր ալիքին» որպես Հայաստանի ներկայացուցիչ, այլ ոչ՝ Արցախի: էռնան ունի Հայաստանի քաղաքացիություն եւ հետեւաբար նա պիտի Հայաստանի դրոշի տակ մասնակցի: Արդեն մի քանի տարի է, ինչ «Նոր ալիքի» կազմակերպիչներն ինձ ճանաչում են, գիտեն, որ ես պարբերաբար լավ մասնակիցներ եմ ուղարկում այս մրցույթում, էլ չասեմ, որ այնտեղ շատ լավ գիտեն, որ գոյություն ունի Արցախը եւ դա անջնջելի փաստ է, թեեւ գիտակցելով մի շարք խնդիրներ՝ մենք, ամեն տարի այս մրցույթում մասնակիցներ ներկայացնելիս, Հայաստանի անունով ենք հայտն ուղարկում: Հետեւաբար, Ադրբեջանը, եթե անգամ շատ ցանկանա, իրավաբանորեն ոչինչ չի կարող անել»,- նշեց Լիռա Քոչարյանը:
  Ըստ պրոդյուսերի տեղեկությունների՝ Ադրբեջանի հիստերիան դեռեւս չի հասել «Նոր ալիք».
«Ես օրերս կապ հաստատեցի «Նոր ալիքի» տնօրինություն, սակայն նրանք նշեցին, որ ադրբեջանցիներից եւ ոչ մի հայտ Էռնայի մասնակցության հետ կապված չի եղել: Այսինքն՝ ի տարբերություն Ադրբեջանի հայտարարություններին, իրականում ոչ մի դիմում չի եղել «Նոր ալիքին»:  Այդ իսկ պատճառով, հիմա դեռես լռում եմ  ու սպասում եմ իրադարձությունների զարգացմանը: Միաժամանակ, այս մասին տեղյակ եմ պահել նաեւ Արցախի ղեկավարությանը, ինչպես նաեւ Հանրային հեռուստաընկերությանը, որը մեծ հավանականությամբ կզբաղվի այս տարվա «Նոր ալիքի» ցուցադրությամբ: Պետք է հասկանալ, որ սա ոչ միայն իմ եւ Էռնայի խնդիրն է, այլեւ ողջ երկրի, քանի որ նրանց կողմից հերթական անարդարությունն է իրականացվում: Մենք պետք է պայքարենք ու կարծում եմ, սա պետք է նաեւ առաջնային խնդիր լինի Մոսկվայում ՀՀ դեսպանի համար: Եթե մեր թշնամի պետությունը չի գիտակցում, որ երաժշտական մրցույթը չպետք է քաղաքականացվի, ապա մենք էլ պետք է ճիշտ քայլեր ձեռնարկենք»,- հավելեց Լիրա Քոչարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան