Մարին Լը Պենի առաջին նախագահական միջոցառումը լինելու Է սահմանային հսկողության հաստատումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ «Ազգային ճակատից» թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել Է, որ առաջին միջոցը, որն ինքը կձեռնարկի Ֆրանսիայի նախագահի ընտրություններում հաղթելու դեպքում, կդառնա խիստ վերահսկողության հաստատումը երկրի արտաքին սահմաններում: Լը Պենը ելույթ Է ունեցել ապրիլի 19-ի երեկոյան Մարսելում կայացած մեծ հանրահաքում, որը վերջինն Էր նրա նախընտրական արշավում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ձեզ խոստանում եմ՝ առաջինը, որ ես կանեմ՝ ստանձնելով նախագահի պաշտոնը, կվերականգնեմ վերահսկողությունը երկրի սահմաններին, եւ ձեզ կվերադարձնեմ մեր երկիր ժամանման դռների բանալիները: Հենց ֆրանսիացիները, որոնք կազմում են բնակչության մեծամասնությունը, պետք Է որոշեն, թե ով իրավունք ունի բնակվելու երկրում»,- հավաքվածներին խոստացել Է «Ազգային ճակատի» թեկնածուն:
«Ազատ ուղեւորությունների ներկայիս սկզբունքը հանցագործների, ահաբեկիչների ազատ տեղաշարժման, զենքի եւ թմրանյութերի փոխադրման իրավունքն Է»,- ասել Է Լը Պենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



