Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ֆրանսիայում պրոհայկական մթնոլորտը հայ համայնքի հետևողական աշխատանքի արդյունք է. Մուրադ Փափազյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայում պրոհայկական մթնոլորտ է: Եվ դա սպասելի էր, որովհետև հայ համայնքը հետևողական աշխատանք է տարել քաղաքական դաշտի ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն` անդրադառնալով նախագահի թեկնածուների հայամետ հայտարարություններին:

«Հայ համայնքը լուրջ աշխատանք է տարել: Դեռևս Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի քննարկման ժամանակ. թե Ազգային ժողովում, թե Սենատում քաղաքական ուժերը քվեարկեցին այն տեքստի օգտին, որը մենք պաշտպանում էինք»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին որևէ թեկնածուին սատարելուն, ապա Մուրադ Փափազյանը նշեց, որ նման դեպքում գործիչը պետք է բացառիկ ներդրում ունեցած լինի Հայ դատի հարցերում:

«Այսօր նույնիսկ եթե նախագահի թեկնածուների հայտարարությունները դրական են, միևնույն է չկա անձնավորություն, ով կարող է նմանվել Ֆրանսուա Օլանդին: Նա արդեն իր մեծ ներդրումն ուներ, նրա հետ հաստատված էին բարեկամական հարաբերություններ: Մենք պահանջեցինք քննարկում անցկացնել նախագահի թեկնածուների հետ, որպեսզի ունենանք այն վստահությունը, որ միայն հայտարարություն չի արվում: Որևէ թեկնածուին զորակցելու համար պետք է անձնական վստահություն ունենանք թեկնածուի նկատմամբ»,-ասաց նա:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլն ապրիլի 23-ին է: Առաջին փուլում հայ համայնքի ներկայացուցիչներն ընտրություն կկատարեն ըստ ցանկության:

Ապրիլի 24-ին Փարիզում անցկացվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն, որին ներկա կլինի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Հրավիրված են նախագահի թեկնածուները:

«Տեսնենք, թե ով կանցնի երկրորդ փուլ: Ապրիլի 24-ի միջոցառմանը, եթե կլինեն թեկնածուներ, ովքեր խոսք կասեն, հայկական հարցերի հետ կապված անձամբ խոստումներ կտան հայ համայնքի, քաղաքական, հասարակական գործիչների առջև, հնարավոր է երկրորդ փուլում կոչ անենք քվեարկել որևէ թեկնածուի օգտին»,-հավելեց Մուրադ Փափազյանը:

Ֆրանսիայի նախագահի մի քանի թեկնածուներ խոսել են հայկական հարցերի մասին: Նախագահի թեկնածու Բենուա Ամոնըխոստացել է, որ ընտրվելու դեպքում շարունակելու է մասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին, շարունակելու է այդ հարցի հետ կապված մինչ այժմ եղած քաղաքականությունը:

Նախագահի թեկնածու Մարին Լը Պենը նաև խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ կարծիք հայտնելով, որՀայաստանը և Ադրբեջանը կարող են գալ այնպիսի համաձայնության, որ Լեռնային Ղարաբաղը միանա Հայաստանին:

Առաջադրված Ֆրանսուա Ֆիյոնն էլ նշել է, որ պետք չէ մոռանալ` Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոյի հարցն առաջացել էՍտալինի պատճառով, որը կամայականորեն կտրել է այն Հայաստանից ու հանձնել Ադրբեջանին 1921-ին։ Հիմա այլընտրանք չկա, պետք է խաղաղ ու կայուն կարգավորում գտնել:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվելու է մայիսի 7-ին:

 

Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի