ԿԺԴՀ-ում միջուկային փորձարկման նախապատրաստումը սառեցված Է. 38 North
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԺԴՀ-ի Պունգե ռի միակ զինափորձարանում նոր միջուկային փորձարկման նախապատրաստումը դադարեցվել Է եւ փոխադրվել սպասման ռեժիմի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է 38 North վերլուծական ինտերնետ-պորտալը, որը մասնագիտացած Է հյուսիսկորեական հիմնախնդիրների բնագավառում:
Պորտալի տեղեկություններով՝ դադարեցված Է ջրի պոմպահանումը հորանից, որտեղ ենթադաբար կարող Է գտնվել միջուկային լիցքը: Անհետացել են նաեւ ծանր բեռնատարները, որոնք նախկին լուսանկարներում երեւում Էին հորանի մոտ:
38 North-ի վերլուծաբանների կարծիքով՝ այս ամենը կարող Է վկայել այն մասին, որ միջուկային փորձարկման մասին որոշումն առայժմ սառեցված Է: Փորձագետները նշում են, որ փորձարկումը կարող Է անցկացվել ցանկացած պահի ԿԺԴՀ-ի ղեկավարության կողմից ցուցման դեպքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



