Իրանում առնվազն 11 մարդ Է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Իրանում առնվազն 11 մարդ Է զոհվել 30 ուղեւորների փոխադրող ավտոբուսի շրջվելու հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով IRNA գործակալությանը:
«Յոթ մարդ զոհվել Է տեղում, եւս չորսը ստացած վնասվածքներից մահացել են հիվանդանոցում»,-հայտնել Է Սեբզեւար քաղաքի արտակարգ իրավիճակների կենտրոնի փոխղեկավար Հադի Աբաս Աբադին:
Գործակալության տվյալներով՝ ավտոբուսը Մեշհեդ քաղաքից մեկնել Էր Սպահան: Վթարի ստույգ պատճառն առայժմ պարզված չԷ, բայց նախնական տվյալները վկայում են, որ միջադեպը տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ ավտոբուսի առջեւից ընթացող բեռնատարն անսպասելիորեն մանյովր Է կատարել, ինչը հանգեցրել Է բախման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



