Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ճանապարհներին աղբի կուտակումները ողբերգական վիճակ են ստեղծել. վարչապետը հանձնարարեց կոշտ վերաբերմունք ցուցաբերել

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ճանապարհներին և ճանապարհամերձ հատվածներում աղբի կուտակումները գնահատում է ողբերգական: «Սույն թվականի փետրվարի 16-ի «Մաքուր Հայաստան» նախաձեռնության վերաբերյալ հանձնարարականի կատարման շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ միայն աղբանոցները զբաղեցնում են առավել քան 430 հեկտար տարածք, դրանց պատշաճ հսկող ության բացակայությունը, քաղաքների և գյուղերի աղբահանման և մաքրման աշխատանքները թերի լինելը, ճանապարհներին և ճանապարհամերձ հատվածներում աղբի կուտակումները և այլն։ Երկու խոսքով ասեմ, վիճակն ուղղակի ողբերգական է, կարծում եմ, բոլորդ էլ նկատել եք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գործադիրի նիստում ասաց վարչապետը:

Նրա խոսքով, անհրաժեշտ է արձանագրել, որ մեծ մասով մարզպետների, համայնքների ղեկավարների տարիների ընթացքում վատ աշխատանքի, թերացումների, իսկ շատ դեպքերում նաև իրենց պարտականությունների ուղղակի չկատարման արդյունքում ունենք այս վիճակը։ Ըստ Կարեն Կարապետյանի, վերջիններս պատասխանատու են ոչ միայն ընթացիկ աղբահավաքության ու սանիտարական մաքրման պատշաճ կազմակերպման համար, այլ նաև ստեղծված վիճակը շտկելու, եղած աղբակույտերը, ցրված աղբը հավաքելու և տեղափոխելու, անկանոն շահագործվող աղբավայրերը փակելու համար: «Հետևաբար, այս բոլոր խնդիրների լուծումը պետք է ներառել մարզպետների, համայնքների ղեկավարների հետ համատեղ մշակվող մարզային և համայնքային ծրագրերում: Հաշվի առնելով Հայաստանը բոլորի համար գրավիչ և հարմարավետ դարձնելու մեր որդեգրած քաղաքականությունը և ստեղծված վիճակի անթույլատրելիությունը՝  հանձնարարում եմ հենց այսօրվանից մեկնարկ տալ «Մաքուր Հայաստան» ծրագրին»,- ընդգծեց վարչապետը:

Կառավարության ղեկավարը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց 2-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ ոլորտային ենթակայության տակ գտնվող տարածքների աղբահանության և սանիտարական մաքրման խնդիրները համակարգայնորեն վերացնելու ուղղությամբ` միաժամանակ մշակելով այդ աշխատանքները հսկելու հստակ գործիքակազմ:

ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարվեց 2-ամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական առաջարկություններ՝ աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում իրավախախտումների համար առավել հստակ և համապարփակ պատասխանատվության նորմեր նախատեսելու հնարավորության վերաբերյալ, նախատեսված վարչական տույժերը խստացնելու, ըստ անհրաժեշտության քրեական պատասխանատվություն նախատեսելու, ինչպես նաև վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակը ընդլանելու ուղղությամբ:

Կարեն Կարապետյանը Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում ապահովել չսահմանված կամ չնախատեսված տեղերում ու վայրերում աղբ թափելու դեպքերը ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության ուժերով կանխարգելելը, իսկ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ 1-ամսյա ժամկետում մարզպետների, համայնքների ղեկավարների հետ համատեղ մշակվող մարզային և համայնքային ծրագրերում հստակ սահմանել աղբահանության և համայնքներում սանիտարական մաքրման ոլորտին վերաբերող միջոցա ռումներ և դրանց կատարման նկատմամբ սահմանել խիստ հսկողություն, «Մաքուր Հայաստան» ծրագրի վերաբերյալ ապահովել հնարավորինս լայն իրազեկում, համագործակցելով միջազգային և տեղական ոլորտային կազմակերպությունների հետ, իրականացնել Ծրագրի ընդհանուր համակարգման աշխատանքները:

«Մենք այս ծրագրի հետ կապված` բազմաթիվ հանձնարարականներ ունենք:  Մենք ավելի հստակ, առարկայական ծրագիր կներկայացնենք, բայց ուղղակի անթույլատրելի վիճակ է, հանրապետությունով շրջելով, խոսելով զբոսաշրջիկների հետ՝ հասկանում ես, որ աղբահանության հետ կապված իրավիճակը վատ է»,- ասաց Կարեն Կարապետյանը: Նա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել զբոսաշրջության վայրերին, այդ թվում Սևանի կղզու հատվածին: «Զբոսաշրջության կոմիտեն բոլոր տուրիստական գոտիներում աղբահանու թյան հետ կապված հատուկ ուշադրություն է դարձնելու, նայեք այնտեղի կրպակներին,  շինություններին: Մեկշաբաթյա ընթացքում հատուկ այս գոտիով շրջեք, կարգավորեք վիճակը, մանավանդ Սևանի եկեղեցու հատվածը: Ավելի լավ է այնտեղ ոչ մի զբոսաշրջիկ չտանել: Սևանի ճանապարհին ձուկ վաճառողների փաթեթները, եթե քամի է, օդի մեջ են, եթե ոչ, հատակը չի երևում: Պետք է մաքսիմալ կոշտ վերաբերմունք ցույց տալ»,- նախարար Լոքյանին դիմեց Կարեն Կարապետյանը:

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)