Սպասարկման double տեմպ՝ մաքսակետերում
ԲԼՈԳՄանե Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պետությունը առավելագույնս բարելավում է մաքսակետերի աշխատանքը Հայաստանում: Ներկայումս սահմանը հատող քաղաքացուն, զբոսաշրջիկին կամ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողին կարճ ժամանակում մատուցվում է բարձրորակ սպասարկում:
Կատարված բարեփոխումների արդյունքում նվազագույնի է հասցվել մաքսավորի շփումը քաղաքացու և գործարարի հետ: Ժամանակակից սարքավորումներով վերազինված մաքսակետում տարանցման էլեկտրոնային հայտարարագրի կիրառման արդյունքում ևս կրճատվել է ընթացակարգի տևողությունը:
Ներկայումս ֆիզիկական անձանց սահմանահատման գործընթացը տևում է 3-5 րոպե՝ 10-15 րոպեի փոխարեն: Ինչ վերաբերում է բեռնատարի զննմանը, ապա նախկին 20-25 րոպեի փոխարեն ներկայումս գործընթացը իր ավարտին է հասցվում 10-12 րոպեի ընթացքում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



