Հանրապետությունում անցած 3 օրում գրանցվել է 38 ՃՏՊ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 38 պատահարի հետևանքով 7 մարդ է զոհվել, 57-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հոկտեմբերի 2-5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մ արմնական վնասվածք հասցնելու 30 դեպքից բացահայտվել է 26-ը: Բացահայտվել է գողության 8, խարդախության 10, յուրացման 4, խուլիգանության 2, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 4, գողության 3, խարդախության և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



