Հայաստանի ճանապարհների 20 տոկոսն է լավ վիճակում. նախարար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը համաձայն չէ դիտարկման հետ, որ ասֆալտապատման աշխատանքներ անում են միայն ընտրություններից առաջ: «Ես այդքան էլ համաձայն չեմ, դա հնարավոր է անում են կոնկրետ մարդիկ, բայց պետությունը մշտապես աշխատանքները կատարում է ժամանակին», - «Արմենպես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այժմ սկսվել են փոսալցման աշխատանքները:
Ըստ նախարարի, հանրապետական ավտոճանապարհների մոտավորապես 20 տոկոսը լավ վիճակում է, 25-30-ը՝ բավարար: «Մնացածն, իհարկե, վատ վիճակում են, և մենք շատ աշխատանք ունենք անելու», - ընդգծեց նա:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



