Լևոն Մկրտչյանը չի բացառում ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության նոր հուշագրի անհրաժեշտությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակում են կոալիցիա կազմելու շուրջ բանակցությունները: «Ազգ-բանակ-2017» համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Լևոն Մկրտչյանը:
«Բանակցություններն ընթանում են: Մի փոքր համբերեք, ամեն ինչի մասին հստակ կխոսենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մկրտչյանը՝ պատասխանելով հարցին՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցության ի՞նչ ձևաչափ է քննարկվում:
Լևոն Մկրտչյանը չբացառեց նաև, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության նոր հուշագրի անհրաժեշտություն կարող է լինել: Նա ընդգծեց, որ եթե նման որոշում կայացվի, այդ մասին հրապարակային կհայտարարվի:
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



