Մեյն ընտրությունների կգնա ԵՄ-ի քաղաքացիների ազատ մուտքն ագելելու խոստումով. Daily Mail
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կառավարող Պահպանողական կուսակցության նախընտրական մանիֆեստում կամրագրի Միացյալ Թագավորության տարածք Եվրամիության երկրների քաղաքացիների ազատ մուտքը չեղարկելու խոստումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail (DM) թերթը՝ վկայակոչելով կուսակցության աղբյուրներ:
Ինչպես սպասվում Է, նախընտրական մանիֆեստում պահպանողականները պարտավորություններ կստանձնեն դադարեցնելու ԵՄ-ի քաղաքացիների ազատ տեղաշարժման համաձայնագրի գործողությունը, ինչպես նաեւ հեռանալու միասնական շուկայից եւ դուրս գալու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունից, նշել Է հրատարակությունը:
Թերթի տեղեկատվությամբ՝ ամրագրելով նման պարտավորություններ, որոնցից կուսակցությունը հաղթանակի դեպքում չի կարողանա հրաժարվել, Մեյն «արգելափակում Է խոչընդոտները ԵՄ-ին երկրի անդամակցության պահպանման համոզված հետեւորդների կողմից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



