Բրիտանական ոստիկանությանը թույլատրել են կրակել ահաբեկիչ վարորդների վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանական ոստիկանությունն այժմ կկարողանա կրակել այն վարորդների վրա, որոնք որոշել են ավտոմեքենան օգտագործել խաղաղ քաղաքացիներին վրաերթի ենթարկելու համար: Այդ մասին հայտարարել Է զինված ոստիկանական պարեկման գծով պետական ոստիկանության առաջատար փորձագետներից մեկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Մինչ այդ բրիտանացի ոստիկաններին ասված Էր՝ չկրակել շարժվող փոխադրամիջոցների վարորդների վրա այն բանի պատճառով, որ դա կարող Է հավելյալ դժվարություններ ստեղծել, ասել Է գլխավոր խորհրդական Սայմոն Չեսթերմանը: Սակայն Լոնդոնում, Նիսում եւ Բեռլինում կատարված ահաբեկչական գործողություններից հետո, որոնց ընթացքում հարձակվողները ավտոմեքենան օգտագործել են անցորդներին վրաերթի ենթարկելու համար, որոշվել Է փոխել այդ գաղտնի կանոնը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



