Արևային էներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերությունը ստանում է պետական աջակցություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարության որոշմամբ «Ինվեսթմընթ մեդիա գրուպ (ԱՅ-ԷՄ-ՋԻ)» ՍՊԸ կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է արևային էներգիայի արտադրության մեջ:
«Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 41 մլն 849 հազար դրամ, որն ամբողջությամբ իրացվելու է ՀՀ տարածքում։ Նախատեսվում է ստեղծել 10նոր աշխատատեղ՝ 100 հազար դրամ ամսական միջին աշխատավարձով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարայանը:
Ընկերությունը կիրականացնի 287 մլն 177 հազար դրամի ներդրում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



