Հալեպում ահաբեկչության արդյունքում 67 երեխա է զոհվել. Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան հայտնել է, որ ապրիլի 15-ին Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության արդյունքում ավելի քան 130 մարդ է զոհվել, այդ թվում՝ 67 երեխա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Եվս 200 մարդ տուժել է:
«Պայթյունի արդյունքում, վերջին տվյալներով, ավելի քան 130 մարդ է զոհվել, այդ թվում՝ 67 երեխա, ավելի քան 200-ը վիրավոր է: Դա շոկային նորություն է բոլորիս համար»,-հայտարարել է դե Միստուրան: Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը քննադատել էր Սիրիայի Ռաշիդին շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունը: Հաղորդվել է, որ մահապարտը, ով պայթեցրել է ինքն իրեն ավտոբուսի կանգառում, մոտեցել է մեքենային սննդի տրանսպորտի քողի ներքո:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



