Գալուստ Սահակյանն ԱԺ ամբիոնից շնորհավորեց ուսուցիչներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց բոլոր ուսուցիչներին ուսուցչի տոնի կապակցությամբ:ԱԺ նիստի մեկնարկին Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 5-ը ուսուցչի օրն է:
«Թույլ տվեք բոլորիս անունից շնորհավորել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր ուսուցիչներին, ինչպես նաև մեր այն գործընկերներին, ովքեր վայելել են ուսուցիչ լինելու բերկրանքը, մաղթել առողջություն, լավատեսություն ու բարեկեցություն»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Նա ընդգծեց, որ հաճելի զուգադիպությամբ հոկտեմբերի 5-ին նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի ծննդյան օրն է, ով լուրջ ներդրում է ունեցել մանկավարժության ոլորտում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



