ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն առաջարկել է զբաղվել Իրանի և «Հեզբոլլահի» գործունեությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի քաղաքականությունն ու լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գործունեությունը Մերձավոր Արևելքում, և ոչ թե պաղեստինա-իսրայելական կարգավորումը պետք է լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տարածաշրջանային օրակարգի առաջնային հարցը:
ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հինգշաբթի հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին` ելույթ ունենալով Մերձավոր Արևելքի հարցերով ՄԱԿ-ի ԱԽ-ի քննարկմանը:
«Իսրայելա-պաղեստինյան հարցը կարևոր է և արժանի է ուշադրության: Սակայն այդ հարցը որոշակիորեն անտեսված չէ այստեղ: Անհավանականորեն կործանարար է Իրանի և «Հեզբոլլահի» գործունեությունը Մերձավոր Արևելքում և առավել մեծ ուշադրություն է պահանջում», - շեշտ է Հեյլին:
Վերջինս կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ին հետևել ԱՄՆ-ի օրինակին և Իրանի կողմից աջակցություն ստացող «Հեզբոլլահ» և ՀԱՄԱՍ խմբավորումները ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:



