Կանադան ընդլայնել Է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադան ընդլայնել Է Դամասկոսի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները՝ ցուցակում ներառելով 16 ֆիզիկական անձանց եւ հինգ ընկերություններ, որոնք կապված են Սիրիայի կառավարության հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Կանադայի կառավարության կայքում:
«Սիրիայում տիրող իրադրությունն ընդհանուր խաղաղության եւ անվտանգության վտանգավոր խախտում Է, ինչը հանգեցրել Է եւ կարող Է հանգեցնել լուրջ միջազգային ճգնաժամի»,- ասված Է նախարարների կաբինետի հայտարարության մեջ:
Վերջին անգամ Դամասկոսի դեմ Օտտավայի պատժամիջոցներն ընդլայնվել են ապրիի 13-ին: Այդ ժամանակ սահմանափակումներ են սահմանվել Բաշար Ասադի հետ կապված 26 անձանց նկատմամբ: Մինչ այդ նման միջոցներ չԷին սահմանվել 2014 թվականի հունվարից ի վեր: Պատժամիջոցների ներքո հայտնված անձանց ընդհանուր թիվը հասել Է 234-ի, ընկերություններինը՝ 57-ի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



