Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գյումրիում նշվեց Շերամի 160- ամյակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ապրիլի 20-ին տեղի ունեցավ գուսան Շերամի 160-ամյակին նվիրված համերգ: Ելույթ ունեցավ Գյումրու Ժողովրդական գործիքների պետական նվագախումբը: Կատարումներով հանդես եկան Ռուբեն Մաթևոսյանը, Մուրադ Մալխասյանը, Գևորգ Դաբաղյանը, Արսեն Գրիգորյանը, Գագիկ Մալխասյանը, Կամո Սեյրանյանը և շատ այլ սիրված երգիչ-երգչուհիներ: Գրիգոր Կարաետի Տալյանը ծնվել է Ալեքսանդրապոլում: Եղել է ատաղձագործի, մանրավաճառի, ապա նաև հյուսնի աշակերտ, ինքն է պատրաստել իր առաջին սազը, թառը և ինքնուրույն նվագել սովորել։ 12 տարեկանից երգեր է հորինել։ Սիրելով Գրիգորին ու նրա երգերը՝ ժողովուրդը նրան կոչում է ուստա Գոքոր, իսկ «մետաքսանման» իր երգերի համար բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը նրան անվանում է աշուղ Շերամ։ Հայ գուսանը ժամանակակից գուսանական երգարվեստի սկզբնավորողներից է։ Հայկական բուն ժողովրդական երգարվեստի ակունքներին մոտ կանգնած լինելով` նա զարգացրել է երգերի քնարական ե րգայնությունն ու հուզականությունը։

Շերամի ստեղծագործություններն ուղեկցել են Ռուբեն Մաթևոսյանին իր բեմական գործունեության ողջ ընթացքում, ավելին՝ գուսանի 24 երգից 14-ի առաջին կատարողը հենց ինքն է եղել: Այս մասին երաժշտասերներին պատմեց սիրված երգիչը:

Համերգի ընթացքում ներկայացվեցին Շերամի հանրահայտ, նաև մինչ այժմ չհնչած ստեղծագործությունները: «Հրավիրված էին բոլոր այն երգիչները, ովքեր կարող էին Շերամ կատարել: Լավ է, որ բոլորս սիրենք Շերամ, բայց բեմից Շերամ պետք է երգի նա, ով կարող է Շերամ երգել՝ բեմից պետք է Շերամ մատուցվի ճիշտ տարբերակով ու չաղավաղեով»-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գյումրու Ժողովրդական գործիքների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Ջեմա Քաղցրիկյանը:

Գիշեր ու զօր սեր գովերգող շերամական երգերն այսօր շատերն են կատարում, իսկ գյումրեցիների համար դա առանձնահատուկ երաժշտություն է՝ մինչ օրս Գյումրիում հարսանիքներին հարսին հայրական տանից հանում են հենց շերամական երգի ներքո, և դա էր պատճառը, որ հենց այդ երգի կատարմանը միացան թատրոնի հանդիսատեսները:

Երեկոյի ընթացքում գյումրեցիներին սպասում էր մեկ այլ անակնկալ ևս՝ համերգին ներկա էր Շերամի թոռը՝ Կյուրեղ քահանա Տալյանը: «Մի անգամ, դեպքերի բերումով, ավազ էի կրում: Վարպետներից մեկը, իմանալով, որ Շերամի թոռն եմ, ապշած հարցրեց. «Շերամի թոռն ե՞ս ու ավա՞զ ես կրում»: Ասացի` հա: Շարունակեց. «Ես Շերամի թոռը լինեի, գալստուկը կկապեի, փողոցով կգնայի կգայի, կգնայի կգայի»: Ասացի. «Լավ ես ասում, բայց ես Շերամը չեմ, ես Շերամի թոռն եմ»,- ներկաներին պատմեց Տեր Կյուրեղը՝ շնորհակալություն հայտնելով երեկոյի համար:

Համերգը բարեգործական էր: «Ծիրանափող» մշակութային երիտասարդական ՀԿ-ն և Գյումրու Ժողովրդական գործիքների պետական նվագախումբը ՀՀ մշակույթի նախարարության և Շիրակի մարզպետարանի ացակցությամբ կազմակերպված համերգի հասույթն ամբողջությամբ տրամադրեցին «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին՝ տնակում բնակվող մեկ ընտանիքի համար բնակարան գնելու նպատակով:

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի